Jump to content

Գարդման վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարդման վանք
Վանքային համալիր
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերված
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
ԱվերումՀավանաբար 6-րդ դար
Գարդման վանք (Ադրբեջան)##
Գարդման վանք (Ադրբեջան)
Գարդման վանք (Մեծ Հայք)##
Գարդման վանք (Մեծ Հայք)

Գարդման վանք, (Փառիսոսի վանք[1]), հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Վանքի կառուցման և կառուցողի մասին հստակ տեղեկություններ չեն հայտնաբերվել։ Հայտնի էր իբրև եպիսկոպոսանիստ, որի առաջնորդներից 4-ը հետագայում օծվել են Աղվանից կաթողիկոս. «...յեպիսկոպոսութենէն Գարդմանայ...» էին Ներսես Ա (689-706), Թեոդորոս (784-788), Գագիկ (947-958) և Պետրոս Ա (971-987) կաթողիկոսները[2][3][4]։

Պատմական տեղեկություններից ամենահինը վերաբերում է 4-րդ դարի վերջերին՝

...այր մի Ակիթ, որ եկեալ ի տեղիդ ի Գարդմանայ վանաց[5][6]։

Վանքը հիշատակվում է Ամենայն Հայոց Հովհաննես կաթողիկոսի (557-574)՝ «...Յոհանկայ Գարդմանայ եպիսկոպոսի...» և Եզր կաթողիկոսի (630-641) օրոք՝ «...Ստեփանոս Գարդմանայ եպիսկոպոս...»[6]։ Հետագա դարերում մատենագիր աղբյուրները Գարդման վանքի մասին լռում են, որը, հավանաբար, հետևանք էր վերջինիս ավերման[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ստեփան Մելիք–Բախշյան, «Հայոց պաշտամունքային վայրերը», Երևան 2009։
  2. Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղուանից Աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը` Վարագ Առաքելյանի, Երևան, 1983, էջ 293, 344,-347։
  3. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 198-199։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 204։
  5. Ղազար Փարպեցի Պատմուտիւն Հայոց, Երևան, 1982, էջ 468։
  6. 6,0 6,1 6,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 204։